16 Մայիսի, 2023

«3 տոննա կոկաինը բռնել են Իտալիայում, պատկերացրեք քանի՞ տոննա չեն բռնագրավել սրանց չարաբաստիկ և անբարո իշխանության ընթացքում, իրենք են չէ՞ խոստովանել, որ «ոչ մի միջին վիճակագրական խնջույք առանց մարիխուանայի չի անցնում»․․. Երկնքի՞ց էր իջնում․.. Սերունդ են կոտորում, ծնելիություն, առողջություն, ամեն ինչ փչացնում են, մի ամբողջ հայաստանցի ժողովուրդ դարձնելով կոկոյինի և մարիխուանայի մատերիալ․․․․

Հետո էլ զարմանում ենք, թե ոնց է լինում, որ մարդիկ դառնում են էսքան անտարբեր, իներտ, պատեհ-անպատեհ ուրախացող, ինքնագնահատականի գերադրական աստիճանով․․. էն, որ ասում էր 3 միլիոն վարչապետ, հենց էս պահը նկատի ուներ կոկաին, մարիխուանա, ծխեք ու սրսկվեք, լողացեք․․․․․Բանան կերեք․․ Հենց ձեզ խելոք պահեք․․. բավարար կանջատվեք, լողավազաններում ջուր կլցնեն, երկիրն արդեն թշնամու առաջ բաց է, բայց ո՞ւմ է դա մտահոգում․․․Մի բուռ իրական և սթափ հայերի․․․ Վերջ․․․ Չէ, սա Սիցիլիան չէ, երանի եք տալու․․․»:

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

 

Լրահոս