15 Ապրիլի, 2023

Առանց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության դադարեցման, արարքների համար պատասխանատվության ստանձնման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու` Հայաստան և Արցախ թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների այցերը, նրանց պետական խորհրդանիշերի ծածանումն այստեղ` ուղիղ սադրանք է հայ հասարակության նկատմամբ:

Բարեկրթությունն ու քաղաքավարությունը խեղճության և անողնաշարության հետ շփոթել պետք չէ:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեզ ամեն գնով «խաղաղության» գնալու կոչեր անող արևմտյան երկրներն իրենք հրաժարվում են պարզապես նստել և խոսել ՌԴ-ի հետ` դե որովհետև իրենք արժանապատվություն և սկզբունքներ ունեն, մեզ դրանք ունենալն արգելված է:

Արևմտյան երկրներում բնապահպանները արյուն կամ ներկ են լցնում բնական մորթի հագնողների վրա, տարբեր սպորտաձևերի ներկայացուցիչնեչը հանդիպումների ավարտից հետո ոչ թե(ոչ միայն) դրոշներ այլ մեքենաներ և խանութներ են այրում և որևէ մեկի մտքով չի անցնում դա բարբարոսություն անվանել կամ հանդես գալ հայտարարությամբ, որ դա վնասում է երկրի վարկին:

Իսկ թե ինչպես կարող է Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Վահագն Խաչատուրյան պետական պաշտոնյաններ ունեցող երկրում որևէ մեկն այլ առիթով անհանգստանալ երկրի վարկով` դա գիտական լրջագույն ուսումնասիրության թեմա է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից 

Լրահոս