Երեկ Աժ-ում գտնվող Նիկոլ Անհողն իր հերթական կեղծիքներն ու մանիպուլյացիաներն արտաբերելու արանքում նաև ճաշել էր, ինչը չէր վրիպել ԶԼՄ-ներից մեկի լրագրողի ֆոտոխցիկից… Պարզվել էր, որ իրեն ժողվարչապետ ներկայացնող, նախկին խոզ խանձող, երկու բլդուղով ուտող և բոլոր ուտելիքներն իրար հետևից կլանողը, ով հիմա էլ սոցցանցերի միջոցով սեփական երկրպագուներին համոզում է, որ իր նման «հարիֆ, խեղճ հայվանը» շարունակում է սովորական մահկանացուի կյանքով ապրել և սնվում է փիփերթով, խաշած եգիպտացորենով, կարկանդակով կամ ձվածեղով, պարզվում է այս տարիների ընթացքում լավ էլ գուրման է դարձել և նախընտրում է «պերերիվներին» էլիտար ուտեստներ կարմիր ձկնկիթով, կարմիր ձկով, ապխտած մսով կանապեներ
Ի դեպ, ըստ «Հրապարակ»-ի այդ թանկարժեք ուտեստները չկան ԱԺ բուֆետի ճաշացանկում և հատուկ են բերվել ԱԺ, որ քայլիստների առաջնորդն ուտի…
Հետաքրքիր է, Նիկոլին երկրպագող նիկոլականներն այս 5 տարվա մեջ քանի՞ անգամ են ձկնկիթ կամ էլ կարմիր ձուկ կերել…
Ստացվում է, Նիկոլ Անհողն ունի «ժողվարչապետային» և «գաղտնի» մենյուներ…
Առաջին օգտագործվում է հասարակության լայն շերտերին խաբելու և համոզելու թե «ՆիԳոլը ձեզի պես հասարակ պեռաշկի, կուկուռուզ, հավկիթ ու եղինջ ուտող մարդ է… Նախկինների պես թանԳնոց ուտելիքներ չի ուԴԵ…» Դե իսկ երկրորդն իրական մենյուն է, որը գերադասում են նիկոլականների աչքից հեռու պահել…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից