13 Ապրիլի, 2023

Հեղինակ Գուրգեն Սարգսյան

Դերասան Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Հարգելի գործընկերներ և լրագրողներ,

Այսօր ինձ զանգահարել է «Ժողովուրդ» թերթի լրագրող պարզելու մի ֆիլմում իմ մասնակցությունը: Իմ բազմաթիվ արձագանքներին, որ իրավասու չեմ նման տեղեկատվություն տրամադրելու նա այնուամենայնիվ պնդում է, որ պատասխանեմ, թե արդյոք խաղում եմ կին պաշտպանության նախարարի մասին ֆիլմում: Ես միայն պատասխանում եմ, որ այո, խաղում եմ այդպիսի գեղարվեստական ֆիլմում:

Արդյունքում, հրապարակվում է մի հոդված, որտեղ գրված է, թե ես ասել եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն է կին պաշտպանության նախարարի մասին ֆիլմ նկարահանում: Ես հերքում եմ այդ տեղեկատվությունը և պահանջում եմ հերքում կամ մեր խոսակցության ձայնագրության հրապարակում»:

Նշենք նաև, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Հանրային հեռուստաընկերությունը ներկայումս նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ: Այդ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին և նրան դարձնել Պաշտպանության նախարար, սակայն հանդիպում է բազում խոչընդոտների: Հենց այս ամենի շուրջ էլ հյուսվում է ողջ ֆիլմի պատմությունը:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը «պատվիրել է» ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ այն հավանաբար կկոչվի «Տիկին պաշտպանության նախարարը»:

 

Լրահոս