ПРЕКРАСНАЯ БЕЗДАРНОСТЬ
Հայաստանում շատ այլ միջակ լրագրողների շարքում, կար նաև մի գեղեցկատես լրագրուհի նույնպես։Նրա անուն ազգանունն էր Գայանե Աբրահամյան։ Բացի նախապես որոշված և իր կողմից անգիր արած հարցերից տիկինը այլ հանպատրաստից հարցեր ի վիճակի չէր տալ։ Եվ ահա, նա հաճոյանալով ստով և կեղծիքով իշխանության հասած հեղափոխականներին, հաջողացնում է դառնալ պատգամավոր, այն է արդեն քաղաքական գործիչ։ Նա ըմբռնումով ընդունեց իր տիրոջ կողմից հրահրված պատերազմը, պարտությունը, հազարավոր զոհերը, տարածքային կորուստները։ Բայց նա արդեն, ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև լուրջ քաղաքական վերլուծաբան։Նրա վերլուծական սուր միտքը պարզել է, որ Հնդկաստանից Հայաստան զենքերի տեղափոխմանը խոչընդոտում է Ռուսաստանը։ Ահա, բոլորիս աչքի առաջ,միջակ լրագրողը դարձավ համաշխարհային մակարդակի քաղաքական վերլուծաբան։
․․․Երբեմն մտածում եմ, որ գուցե ապագայում օրենք ընդունվի,որով լրագրողներին արգելվի զբաղվել քաղաքականությամբ․․․ Նիկոլ Փաշինյան, Արման Բաբաջանյան, Վահագն Հովակիմյան, Ռուբեն Մեհրաբյան, Գայանե Աբրահամյան և բազմաթիվ այլ միջակ լրագրողներ։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից