Երկար չմտածեց ասաց.
«Դե,կարևորը, խաղաղություն լինի…մենք էլ որպես զբոսաշրջիկ կգնանք,հը՞…»։
Սեղանի շուրջ նաև ինձ շատ հարազատ մարդ կար։ Բնավորությանս համաձայն չպոռթկացի,կարճ կապեցի.”Ո’չ,դա չլինող բան է”։
…….
Հիմա, հնարավոր է, էտ լրագրողը ռեպորտաժ է պատրաստում Դադիվանքի վերջնականապես հանձնման կամ լքման մասին… Ավելին, վստահ եմ մեդիայում լավագույն ռեպորտաժներից մեկը կարող է լինել։ Ուղղակի, standup չի կարա անի Դադիվանքում, տո, դաժե, սելֆի որպես զբոսաշրջիկ չի կարա անի…
Ինքը մեղավոր չի,գիտե՞ք, ես եմ մեղավոր։
Որ սեղանը,որի վրա արցախյան համով խորովածն էր, շուռ չտվեցի գլխին… Հա։ Ու ինձ չեմ ներում։
…….
Ու իր նմանները շատ են ու օրեցօր շատանում են, ցավոք…
Ու իմ նմաններն էլ, որ քաղաքավարության զոհ գնալով, զոհեցինք… զոհում ենք ամենաթանկը ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ԱՄՈԹ ՄԵԶ։
Լրագրող Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից