Սա, իհարկե, ուրախալի փաստ է, քանի որ վկայում է այն մասին, որ արցախցիները չեն տրվել Նիկոլ-Սյամո հայրենակործան զույգի մանիպուլյատիվ հնարքներին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Արցախը շանս ունի ոչ միայն մնալու հայկական, այլև հարմար պահի ապստամբության դրոշ բարձրացնելու ու կրկին սուբյեկտայնություն ձեռք բերելու:
Իհարկե, Սյամոն սեփական տապալումը կներկայացնի որպես իշխանությունների կողմից նյութված դավադրությունների հետևանք վարչական ռեսուրսի կիրառմամբ, դեռևս կփորձի անհանգիստ շարժումներ անել, սակայն դա էլ նրան չի փրկի, քանի որ պարզվեց տեղով կրակ էլ դառնա, մի քանի հարյուր մարդուց ավել չի կարողանալու կոնսոլիդացնել: