«24 ժամը շուտով կլրանա, ինչ որդեկորույս ծնողները ՀՀ քննչական կոմիտեում նստացույց են անում ու պահանջում տեղեկացնել, թե արդյոք Եռաբլուրում ծնողների հանդեպ բիրտ ուժ կիրառած` ոստիկանության ծառայողներից որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ ստացել է, թե ոչ։
Վերջին տեղեկություններով քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն այսօր աշխատանքի չի ներկայացել, երևի վախեցել է համբերության բաժակը լցված ծնողներից։ Ասեմ նաև, որ ըստ երևույթին ՀՀ քննչական կոմիտեն խուսափում է այս հակազգային իշխանությանը պաշտպանող ոստիկաններին մեղադրյալ հռչակելուց, քանի որ ոստիկանների մոտ հրաման կատարելուց հրաժարվելու համատարած պրակտիկա ձևավորելու նախադեպ կստեղծվի։ Դե օբյեկտիվ վախ է, բա հետո խոստացված «ապագայում» ո՞վ է պաշտպանելու իրենց անվտանգությունն ու իշխանության անընդհատությունը։
Մի խոսքով, ծնողներին աջակցել է պետք»:
Աննա Կոստանյան ֆեյսբուքյան էջից