22 Դեկտեմբերի, 2023

Ձկնարդյունաբերողները քայլերթով հասան Հանրապետության հրապարակ, նրանք պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մասնակցում էր բողոքի ակցիային, նշեց, որ սա ոչ միայն ձկնաբույծների համար է խնդիր, այլև ազգային անվտանգության հարց է։

Ըստ նրա, ընդունվել է արագ որոշում, որով հունվարի 1-ից պարտադրում են, որ ձկնաբույծները ստորգետնյա հորատանցքերից օգտագործվող ջրի համար ներդնեն փակ, խնայող համակարգեր։

«Հապճեպ որոշում են կայացրել, անգամ ձկնաբույծների հետ քննարկում չձեռնարկեցին, հետո էլ հանդիպումներին բարձրացված հարցերին լուծում չտրվեցին։ Այս մարդիկ վարկեր են վերցրել, գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճ է գրանցում և արտահանմանը միտված ոլորտ է»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նկատում է՝ բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն, մինչդեռ Հայստանում հակառակ պրոցեսն է կատարվում է։ Նա վստահ է՝ այս ամենը արվում է «թուրքական ձկան» համար դուռ բացելու նպատակով։

«Պատերազմող երկիր ենք, մի օր, եթե շրջափակում եղավ, այդ ձո՞ւկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար։ Մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում, ասում են՝ թողեք մենք աշխատենք։ Ի՞նչ ասաց կառավարության ղեկավարը․ ասաց՝ մեզ ձուկ պետք չէ, մեզ պետք է ջուր։ Այսինքն՝ այս ոլորտը, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, կարող է պարալիզացվել, փակվել։ Այս մարդկանց տները գրավի տակ են, մտել են վարկային մեծ բեռի տակ, փաստացի այս մարդիկ հայտնվել են փողոցում՝ ինչ է թե՝  դուռ ենք բացում թուրքական ձկան համար»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

kotayk

Լրահոս