19 Դեկտեմբերի, 2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Տեւական ժամանակ ահազանգ է ստացվում, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Ներկայացված լուսանկարներում երեւում է երկու տեսակի տուփ, որոնց վրա չկա մակնշում։

Մեզ փոխանցում են, որ մեկ տուփը գնում են 250 դրամով, ինչը սոցիալական ոչ բարվոք պայմաններում ապրող մարդու դեպքում շատ հարմար գին է, իսկ, ահա, պետությունն այս ամենից հսկայական վնասներ է կրում չվճարված հարկերի ու անհայտ ծագման արտադրանքի հանրային վտանգավորության տեսանկյունից։ Հարկային մասով մեզ փոխանցում են, որ մեկ տուփ ծխախոտի արտադրության մեջ 350-400 դրամը կազմում են հարկերը։ Պատկան մարմինների կողմից անօրինական այս բիզնեսի շղթաները բացահայտելու վերաբերյալ հրապարակային հայտարարություն չկա, պարզ չէ նաեւ արտադրվում են այստեղ, թե, օրինակ, անօրինական ճանապարհով են ներկրվում անանուն ծխախոտները։

Ավելին «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս