«Մենք իրավապահներից պահանջում ենք արագ քննություն իրականացնել: Հայրապետյանի խոսքով, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրում իր հանրային գործունեությամբ պայմանավորված, բոլորին է հայտնի Նարե Սոսեի (Նարինե Հայրապետյանի-խմբ․) խոսույթը կոշտ է»,- նշեց Թևանյանը։
Թևանյանն ասաց նաև, որ ինքն է հորդորել Հայրապետյանին կատարվածի համար դիմել ոստիկանություն:
Իսկ թե Հայրապետյանը ճանաչե՞լ է արդյոք իր հետ զրուցած անձանց, Թևանյանն արձագանքեց․ «Ճանաչելու դեպքում կասեր, մենք էլ դա կհանրայնացնեինք»:
Թևանյանը փոխանցեց նաև վերջին անգամ Նարինե Հայրապետյանի հետ խոսել է ուրբաթ օրը:
Մանրամասները տեսանյութում։