16 Փետրվարի, 2024

Ես չեմ կարող դա պատկերացնել, որովհետև մեր իշխանությունն ուղղակի ի վիճակի չէր այդպիսի բաներ անելու, մենք ի վիճակի չէինք, բացարձակապես, ես ինչպե՞ս կարող եմ էդ բանը պատկերացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինքը կպատկերացնե՞ր, թե ինչ կլիներ իրենց իշխանության հետ, եթե իրենք անեին այն ամենն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

«Մենք էդ բաները չենք արել, որ մարդիկ դուրս են եկել փողոց ու պահանջել են մեր հրաժարականը։ Մենք ենթարկվել ենք»,- ասաց Սարգսյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե նրանց մեղադրել են թալանի մեջ, Սարգսյանը համաձայնեց․ «Իհարկե, կմեղադրեն, բա ուրիշ ի՞նչ անեն, իշխանափոխության ընթաքում շատ տեղեր են օգտագործվել այդ հնարքները և դա մենակ իրենք չեն արել, արել են իրենց օժանդակ ուժերը»։

Երրորդ նախագահը, լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տնային կալանքի տակ վերցնելուն և ասաց, որ եթե նա ընդդիմության ներկայացուցիչ լիներ, բոլոր միջոցներով ցույցն կտային հանրությանը, թե ինչ վտանգավոր մարդ է։

Հարցին, թե ինչի՞ համար է դա արվում, Սարգսյանն ասաց, որ չի էլ ուզում իմանալ ինչի համար  է դա արվում, միայն ընդգծեց, որ այդ մարդիկ են մեղավոր, ովքեր համաձայնում են աշխատել այդպիսի կառավարության կազմում։

Լրահոս