Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել «10»-ի գործով մեղադրյալներին և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում են պահանջել։ Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն մասամբ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։