18 Հունվարի, 2024

Պեկինը մերժել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հանդիպման մասին Կիևի խնդրանքը, ինչը իսկական հարված էր Ուկրաինայի իշխանությունների համար։ Այս մասին հայտնում է Politico-ն հղում անելով աղբյուրներին։

«Ուկրաինայի ղեկավարությունը չի թաքցրել, որ ցանկանում է այս շաբաթ Շվեյցարիայում հանդիպել չինացի պաշտոնյաների հետ, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին տուն գնաց չապահովելով երկար սպասված հանդիպումը։ Սա հարված էր Կիևի համար»,- ասվում է հոդվածում։

Միաժամանակ Զելենսկին ասել է, որ չի ծրագրում հանդիպել Չինաստանի վարչապետի հետ Դավոսում։

Լրահոս