11 Դեկտեմբերի, 2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ այսօր հայտարարել էր մեկ ամսով ՔՊ-ում գործունեությունը դադարեցնելու մասին, որպեսզի կուսակցությունը շանս տա իր ընկեր Հովիկ Աղազարյանին պարզաբանումներ տալու, քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում մի երկխոսություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ պատգամավորը հետ է վերցնում խոսքերը, փոշմանել է եւ շարունակում է  է մնալ ՔՊ անդամ։

««Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել  սխալ տեղեկությունների վրա: Առավել ևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ եւ էմոցիոնալ: Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների: Միևնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»,- գրել է Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում:

Լրահոս