«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները 2018 թվականի իշխանափոխությունից հետո շարունակական քաղաքականություն են որդեգրել, որն ուղղված է ազգային արժեքների դեմ, ինչպես նաև միտված է Հայոց բանակը, հանրության դիմադրողականությունը թուլացնելուն: Որքան էլ ցավալի է, նման գործելաոճը աջակցություն է ստանում հանրության որոշակի մասի շրջանում:
Բարեբախտաբար, այս քանակը դեռևս մեծ չէ, սակայն եթե արժեքների, ազգայինի պահպանման ու պաշտպանության ուղղությամբ էական քայլեր չձեռնարկվեն, ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների «ջանքերը» կարող են անդառնալի «նստվածք» թողնել: Ուստի, մեծապես կարևորվում է ցանկացած անձի, ուժի յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է կանխելու բանակի, եկեղեցու, ազգայինի, արժեհամակարգերի դեմ տարվող քայլերը կամ նվազեցնելու դրանց հետևանքները:
Մեր տեղեկություններով, այս կուսակցությունը առաջիկայում նախատեսում է առավել ակտիվ գործունեություն ծավալել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության ղեկավարն այս օրերին տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների հետ ինտենսիվ հանդիպումների մեջ է: