7 Մարտի, 2025
Ուկրաինայի նախագահի ոճաբան Էլվիրա Հասանովան բացատրել է՝ ինչու Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի գնացել:

«Նա պատերազմի ժամանակվա առաջնորդ է, իսկ պատերազմի ժամանակ քաղաքական գործիչներին կոստյումներ պետք չեն», — ft.com-ին ասել է Հասանովան՝ արձագանքելով Սպիտակ տան պաշտոնյաների՝ Զելենսկիի՝ պաշտոնական դրես-կոդին չհետևելու առնչությամբ դժգոհությանը:

Զելենսկին փետրվարի 28-ին կայացած հանդիպմանը կրում էր ասեղնագործ եռաժանիով երկարաթև շապիկ։

«Սա (եռաժանին) Ուկրաինայի ազգային խորհրդանշանն է և անկախության խորհրդանիշը: Նրա ոճը սահմանում է 21-րդ դարում առաջնորդության չափանիշները, քանի որ նա ուժեղ անհատականություն է», — բացատրել է դիզայները:

Նրա խոսքով՝ Զելենսկու կերպարները «աշխարհին նրա ուղերձի մի մասն են. նա ցանկանում է ասել, որ կանգնած է իր ժողովրդի կողքին»։

«Մենք չենք կարող կոստյումներ հագնել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդն ապաստարաններում է»,- հավելել է Հասանովան։

 

Լրահոս