29 Հուլիսի, 2023
Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար, ինչը տարածում էին սոցիալական ցանցերում։

«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», – «Ազատությանը» փոխանցել են կառավարությունից։

Աշխարհահռչակ երգիչը Երևանում համերգով հանդես կգա սեպտեմբերին։

kotayk

Լրահոս