Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում Ֆրանսիայի աջակցությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: