28 Դեկտեմբերի, 2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի նախագահի հետ կապված տհաճ միջադեպին։

«Պարեկային ծառայությունը Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։

Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենան չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:

Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար` խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան:

Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի:

Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:

kotayk

Լրահոս