24 Փետրվարի, 2024
«Սիրելի երևանցիներ, հանրային տրանսպորտի բարեփոխման շրջանականերում 30 նոր ավտոբուս համալրել է մայրաքաղաքի երթուղային ցանցը»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշելով, որ արդեն շահագործման է հանձնվել 64 համարի երթուղին, որը Նոր Նորքի 8-րդ զանգվածը կկապի Էրեբունի վարչական շրջանին մինչև «Սասունցի Դավիթ» կայարան․

«Սարի Թաղի «ՊԱԶ»ով գործող 9 համարի երթուղուն էլ կփոխարինի N13 երթուղին նոր «Ժոն Թոնգ» ավտոբուսներով:

Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը համալրել ժամանակակից և հարմարավետ ավտոբուսներով»,- գրել է Ավինյանը։

 

 

Լրահոս