12 Մարտի, 2024
Ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում, Երևանի ավագանու նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը զեկուցելով տրանսպորտի սակագնի վերաբերյալ հարցը։

«Այս տոմսային փաթեթների համար նախատեսվել են ավելի մատչելի գներ ի համեմատ սկզբնական նախագծի։ Մասնավորապես ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։

Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 000 դրամ։

Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 000 դրամ»,-հայտարարեց փոխքաղաքապետը։

Սուրեն Գրիգորյանն ասաց, թե հաշվի են առել նաև այն ուղևորների մտահոգությունը, որոնք ոչ շատ հաճախ են օգտվում հանրային տրանսպորտից։
«10 ուղևորության լիցքավորման հնարավորությամբ տոմսային փաթեթը կարժենա 2200 դրամ»։

 

 

Լրահոս