30 Նոյեմբերի, 2023

Թեև ադրբեջանցի փաստաբանը բողոքարկել է Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռ, բայց Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը չի կարծում, թե այդ բողոքարկումն արդյունավետ կլինի։

«Այն ձևական պաշտպանության շրջանակներում է: Մենք նախկինում էլ նման դեպքեր ենք ունեցել, և այդ բողոքարկումները ոչ մի արդյունք չեն տվել»,- ասաց նա ասուլիսի ժամանակ։

Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ նախկինում էլ, երբ եղել են բողոքարկումներ, միևնույն է, անձը դատապարտվել է նախնական որոշված տարիներով։

Լրահոս