13 Հունվարի, 2024

Սանկտ Պետերբուրգի Wildberries շուկայի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով 20-ամյա երիտասարդ է անհետացել։ Այս մասին հաղորդել է РЕН ТВ հեռուստաալիքն իր տելեգրամյան ալիքում։

Եվգենի Կ.-ի մայրը չի կարողանում գտնել որդուն, որն աշխատում էր հրդեհված պահեստում։ Կինը բացատրել է, որ Եվգենիի հեռախոսն անջատված չի եղել, բայց նա չի պատասխանել իր զանգերին։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է 70 հազար քմ.։ Ըստ ծառայության՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

kotayk

Լրահոս