13 Հունիսի, 2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով Հանրապետության հրապարակից հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից:

«Անցան տարիներ ու Նիկոլ Փաշինյանը ստեց», – ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Մամիջանյանը:

Նրա խոսքով  այս պահին ՀՀ իշխանությունը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության Ադրբեջանի կազմում հայտնվելը:

Մամիջանյանը հայտարարեց, թե այս պահին Հայաստանի  քաղաքացիները հնարավորություն ունեն ստորագրությամբ հայտնելու իրենց անհամաձայնությունն  իշխանությունների գործողություններին, իսկ շատ մոտ ապագայում, երբ «պայքարի ղողանջը զրնգա», փողոցում ցույց տալու, թե ով է մեր երկրի տերը:

«Մեկ էլ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ստելով, խաբելով մեր  քաղաքացիներին ասել, որ այս, իբր, բանակցային գործընթացի (իսկ իրականում Ադրբեջանի ուլտիմիատումների կատարման) այլընտրանքը պատերազմն է  սուտ է, չհատավաք,  այս բանակցային գործընթացի այլընտրանքն այնպիսի բանակցային գործընթացն է, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային միջնորդների ներգործությամբ հնարավորություն կտան հայկական  շահի պահպանության: Իսկ այս պահին բանակցային գործընթացում  երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում», – հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

 

 

Լրահոս