16 Հունիսի, 2023
Երեկ հունիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։20-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, և հայտնել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենայով պարեկների կողմից «որովայնի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Ի․-ն է։

Նա հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից, որտեղ նրան անօգնական և անգիտակից վիճակում հայտնաբերել են պարեկները։

Արտյոմ Ի․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 19-ամյա Մելիք Ա․-ի հետ, որից հետո վերջինիս ընկերները իրենց ընկերոջ խնդիրը հարթելու նպատակով պայմանավորվել և հանդիպել են Արտյոմ Ի․-ին, որի հետ է եղել նրա ընկեր 20-ամյա Գառնիկ Հ․-ն։

Սակայն խոսակցությունը վերածվել է վիճաբանության, վիճաբանությունը ծեծկռտուքի, ծեծկռտուքն էլ դանակահարության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ վիճաբանողներից մեկը դանակահարել է Արտյոմ Ի․-ին։

Պարեկները կարճ ժամանակում Հանրապետության հրապարակում հայտնաբերել են Գառնիկ Հ․-ին։ Իսկ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Երևանում հայտնաբերել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմեն Կ․-ին, Կարեն Մ․-ին, Գևորգ Ռ․-ին, Նարեկ Խ․-ին, Տիգրան Բ․-ին։

 

Լրահոս