26 Հունիսի, 2023
Ղարաբաղում հայկական «ապօրինի զինված կազմավորումները» լուրջ վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար։ Այս մասին CBC հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Մենք գիտենք նրանց թիվը, զենքերը, գիտենք նրանց բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են ընդունակ: Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, նրանք բացարձակապես ոչ մի շանս չունեն ադրբեջանական բանակի դեմ»,-ասել է Հասանովը։

Նա նշել է, որ «…եթե սադրանքներ սկսեն, որոշեն ինչ-որ անօրինական գործողություններ իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա ադրբեջանական բանակի մեկ կորպուսը կարող է դիմակայել այդ անօրինական զինված կազմավորումներին…»:

Լրահոս