22 Հունիսի, 2023
Վարչապետի 2023 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Կամո Ցուցուլյանը նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո Իջևանի իր հայրենակիցներին յուղալի պաշտոններ է տալիս: Որոշ ժամանակ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Ցուցուլյանն իր նախկին համակարգից չի կտրվում եւ մասնակցել է Շենգավիթի դատարանի դիմաց տեղի ունեցող ակցիային։

Կամո Ցուցուլյանը 2022 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրում ներկայացրել է եկու բնակարան, որից մեկը անհատական բնակելի տուն է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, մյուսը Իջևան քաղաքում բազմաբնակարան շենքում: Երկու բնակարանն էլ ժառանգություն է: Ցուցուլյանը նաև ժառանգություն է ստացել հասարակական նշանակության շինության 67% բաժնեմասն Իջևան քաղաքում, հայտարարագրել է նոր մեկ հողամաս և մեկ հասարակական նշանակության շինություն:

Ցուցուլյանը 2022 թվականին ձեռք է բերել բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Կամո Ցուցուլյանի կանխիկ դրամական միջոցները 2022 թվականի հաշվետու տարում կազմել են 22 հազար դոլար, և 17 միլիոն դրամ:

ՀՀ Ոստիկանությունից ստացել է 13 մլն 425 ազար դրամ, որպես աշխատանքի վարձատրություն: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 104 հազար դրամ:

Ցուցուլյանը հայտարարագրած տրանսպորտայի միջոց չունի, սակայն կինը Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է մեկ մեքենա TOYOTA մակնիշի 2015 թվականի արտադրության:

Ավելին armlur.am

 

 

Լրահոս