Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկություններին, որ պատերազմի ժամանակ բունկերում գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեին, մասնավորապես իր կին Աննա Հակոբյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը։
ՊԲ հրամանատարն ինձ ասաց, որ այդ «ռեկամենդացիան» Մովսես Գրանտիչն է տվել։ Ես էլ հարցրեցի նա ի՞նչ գործ ունի այնտեղ։ Արցախի նախագահին ասեցի պետք է գնալ տեղում ստուգել, որովհետև այդ ասածները ենթադրությունների հիման վրա են։ Ի պատիվ Արցախի նախագահի մի խմբով գնացին ստուգելու, այդ տարածքը ԼՂ-ի վերահսկողության տակ է» ,- ասաց նա։
Այնուհետև, Փաշինյանը ներկայացրեց այլ դրվագներ․ «Արեգասար բարձունքի հետ կապված մենք դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք կողմնորոշվելով առանց վերևից եկած հրահանգի հակագրոհով հետ են վերցնում և մեր գեներալներից մեկը գնում է ասում իջացրեք զորքը այնտեղից։ Այդ դրվագը Մովսես Հակոբյանի հետ չէ կապված։ Գործը դատարանում է։
Հնարավոր է սխալվում եմ, բայց հնարավոր է խուճապ տարածելու հետ կապված բարձրաստիճան զինվորականի դրվագը կապված է 7-րդ պաշտպանական շրջանի հետ» ,- նշեց նա։
Այնուհետև, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանին կրկին հրավիրում են մասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստին դիրքորոշում հայտնվելու։
Փաշինյանն էլ հավելեց, որ մինչև հիմա իրեն տանջում է այդ հարցը, թե ինչո՞ւ էին ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնում, ով էր անում: Վարչապետի խոսքով ինքը մինչև հիմա էլ այս հարցերի պատասխանները չի ստացել։