13 Հունիսի, 2023
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում, գրում է «Հետք»-ը։

Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրվում է, որ ընտանեկան իրադարձություններն են նվերների առիթ դարձել։

Սուրեն Պապիկյանի հայտարարագրում նշում կա շուկայականից անհամեմատ էժան գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թ․-ին։ «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու նպատակով Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից 65 միլիոն դրամ վարկ է վերցրել։ Իսկ կառուցապատող ընկերությանը վճարել է 10 միլիոն դրամ ավել 75 միլիոն 570 հազար դրամ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս