Հունիսի 12-ին ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելով նաև ականանետ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմում տուժածներ չկան: