12 Նոյեմբերի, 2024
«Հրապարակը» գրում է․
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2020-ին ՔՊ-ի ցուցակով մանդատ ստացած, ապա խմբակցությունից դուրս եկած եւ Քոչարյանի թիմին անդամագրված Աննա Գրիգորյանի եղբորը` Արթուր Գրիգորյանին, ազատել են աշխատանքից: Նա ԱԱԾ-ում էր աշխատում:
Մոտ 2 ամիս առաջ նրան ուղարկել են կադրերի ռեզերվ: Կատարվածը վերագրվել է քրոջ ընդդիմադիր գործունեությանը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն, չգիտես ինչու, խմբակցությունից ոչ մեկը, այդ թվում` Աննա Գրիգորյանը, չցանկացան մեկնաբանություն տալ:

Ակնհայտ է, որ այս անձանց ընդդիմադիր կեցվածքը մինչեւ իրենց ընտանիքի անդամների կամ նրանց խնդրանքների տիրույթն է ձգվում: Դրանից այն կողմ սկսում են աշխատել նեղ անձնական շահերը: Սյունիքից մեզ ասացին, որ այս «կոնսպիրացիան» Արթուր Գրիգորյանի խնդրանքով է իրականացվում: Թերեւս, դեռ հույս ունի վերականգնվել աշխատանքում:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի այսօրվա  համարում

 

 

Լրահոս