«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին:
Բադասյանը «Լինքեդինում» հայտարարություն է զետեղել. «Ուրախ ենք հայտարարելու մեր նորաստեղծ ընկերության՝ «Բադասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործարկման մասին՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սա նշանավորում է հետաքրքիր ճամփորդության սկիզբը, մենք ցանկանում ենք նորարարական լուծումներ և բացառիկ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:
Նա նաև ներկայացրել է իր ընկերության աշխատակիցներին, որոնք կորպորատիվ իրավունքի, հարկային գործարքների, փորձաքննությունների և այլ ծառայություններ պետք է մատուցեն հաճախորդներին:
Թերթը նշում է, որ երեկ ծնվել է Ռուստամ Բադասյանի առաջնեկը:
45