22 Մայիսի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր;

Աղքատության թվային պատկերը հետեւյալն է․

• 2019թ․ – 26.4%

• 2020թ․ – 27%

• 2021թ․ – 24․8%

• 2022թ․ – 24․8 %

2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է․

• 2019թ․ – 43,8%

• 2020թ․ – 47,6%

• 2021թ․ – 45,7%

• 2022թ․ – 41,3%

Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։

Ավելին «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս