14 Դեկտեմբերի, 2024

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հաջորդ տարի Հայաստան կայցելի, հավանաբար՝ փետրվարի կեսերին։ Այցի օրը դեռ հստակ չէ, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վերջին տարիներին «դա խազ» մասնակցել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու գործին, ասում են՝ տիտանական ջանքեր է գործադրում, որ Մատվիենկոյի այցը կայանա։

Հիշեցնենք, որ ժամանակին Ալեն Սիմոնյանն անձնական ջերմ հարաբերություններ ուներ Մատվիենկոյի հետ: Տարիքն առած կին քաղաքական գործիչները, որպես կանոն, համակրում են ՀՀ ԱԺ նախագահին, ինչպես Նենսի Փելոսին, Մատվիենկոն եւ եվրոպական պառլամենտների որոշ կին ներկայացուցիչներ։ Վալենտինա Մատվիենկոն վերջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է եղել 2015 թվականի նոյեմբերին: 2019 եւ 2020 թթ․ եւս կային խոսակցություններ, որ նա կայցելի Երեւան, սակայն այդ այցերն այդպես էլ տեղի չունեցան։ 2 ամիս առաջ` 2024 թ. հոկտեմբերին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զրուցել էր Մատվիենկոյի հետ, եւ զրույցի ընթացքում էլ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Լրահոս