14 Օգոստոսի, 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է

Ավելի քան երկու ամիս է լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։

Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է դադարել են նրա լիազորությունները։

Սակայն նրա ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր հրամանագիր չի հրապարակել, ՀՀ նախագահը նոր հրամանագիր չի ստորագրել։

Ստացվում է Ուկրաինայում մեր դեսպանն անօրինական հիմունքներով է աշխատում առանց համապատասխան իրավական հիմքի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին հարցրեցինք արդյեք երկարացվել է Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը, խոսնակը խոստացավ պատասխանել «պատասխան լինելուն պես»։

Լրահոս