ՆԳ նախարարը ժամեր անց ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն երեկ մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով, որից հետո մարզպետին արձակուրդ ուղարկեցին՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։
Իսկ մարզի ՔՊ-ականները վերեւներին փոխանցել են, որ մարզպետն ամբողջ օրը խորհրդականի հետ է լինում, եւ պետք է Փաշինյանը նրան էլ անակնկալ ուղարկեր թմրանյութի թեստ հանձնելու, եւ բողոքել են նրանից, որ իր ազգուտակին պաշտոնների է նշանակել: Գրել էինք, որ կինն Աշտարակի մշակույթի տան տնօրենն է, եղբայրը՝ Մարտին Մովսիսյանը, «Հայփոստի» բաժանմունքի ղեկավարը, մարզպետարանում էլ կան նրա գերդաստանի անդամներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում