«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆՀՀ հարաբերությունների խորացման համար։ Երեկ նման տեղեկություն է հրապարակել՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հղում տալով իր աղբյուրներին: Նշվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև Թրամփի պաշտոնական երդմնակալությունը, քանի որ դրանից հետո նման հանդիպում կազմակերպելը կլինի ավելի բարդ։ Ի դեպ, այս կոնտեքստում տեղեկություններ էին շրջանառվում, որ դրա համար հիանալի առիթ կարող է լինել այսօր Փարիզում կայանալիք Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։
Ինչո՞վ է հատկապես ուշագրավ նման տեղեկությունը: Բանն այն է, որ Փաշինյանն ու քպական թիմը ԱՄՆ նախագահական ընտրություններում շեշտը դրել էին Դեմոկրատների հաղթանակի վրա և սերտ կապեր ունեին Բայդենի վարչակազմի և դեմոկրատների ներկայացուցիչների հետ։ Սակայն ԱՄՆ ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը: Հիմա, փաստացի, Փաշինյանը ջանքեր պիտի գործադրի նրա հետ հանդիպելու, նրա կաբինետի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար՝ առաջին հերթին հասկանալու իր և յուր քպական իշխանության քաղաքական ապագան։ Ըստ նշյալ ալիքի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի նոր «քաղաքական տանիք» գտնել:
Սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասը նոր աշխարհաքաղաքական բաժանման արդյունքում փոխանցվելու է ՌԴին, և Փաշինյանի քայլերը Թրամփի ուղղությամբ ռեալ ոչ մի արդյունք չեն տալու։ Փաշինյանն ունի մեկ ելք՝ հրաժարական տալ և թիմով հեռանալ կամ մեկ գիշերում դառնալ ռուսամետ և թիմին SMSներով հրահանգել գովերգել Մոսկվային, Կրեմլին և հայռուսական դաշնակցային կապերը»։