17 Դեկտեմբերի, 2024
«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը: Ավելին, այս մասին բաց տեքստով դեռ գարնանը հայտարարել էր ԲՏԱ նախարարը, սակայն ամեն ինչ ավարտվել էր «պարտքային» շղարշով մասնակի, ժամանակավոր սահմանափակումներով:

Քպամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի իշխանությունը այս հարցում, կարծես, վերջնական որոշում ունի, այն է՝ Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները։

Գործընթացն, ըստ մեր աղբյուրի, կսկսվի արդեն հունվարից։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանությունները փորձում են իրավական «լազեյկաներ», տարբերակներ գտնել «արտամուլտիպլեքսային» ռուսական ալիքների, հատկապես, այսպես կոչված, «տեղեկատվականքաղաքականների» հեռարձակումը ևս սահմանափակելու համար:

 

Լրահոս