Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգեւավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից: Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում։