24 Հունվարի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը երեկ եկել էր խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օլիգարխը ԱԺ է եկել թիկնապահների ուղեկցությամբ, սակայն թիկնապահներին թույլ չի տրվել մտնել խորհրդարանի շենքից ներս: Վերջինիս այցի ժամանակ երթեւեկությունն է անգամ խաթարվել, քանի որ նրա ավտոշարասյունը ճանապարհներ է փակել՝ խցանումներ առաջացնելով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրասիական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, որը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի թափուր սենյակը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ վերջինս Վաղարշակ Հակոբյանի մոտ է գնացել ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորդորով: Ինչպես հայտնի է, Նարեկ Նալբանդյանը հենց գործող իշխանությունների աջակցությամբ է դարձել օլիգարխ:

Իշխանությունների շնորհիվ նա ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով «փակովի» տարբերակով: Նարեկ Նալբանդյանը նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գնորդն էր. այդ գործարքը կատարվել էր կասկածելի ճանապարհով եւ պայմաններում։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս