19 Մարտի, 2022

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին:

Toyota-ն հաշվառված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչն է:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար՝ Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս