10 Փետրվարի, 2022

Այսօր՝ փետրվարի 10-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մ. Խորենացի 47 շենքի մոտ գտնվող Ford Transit ավտոմեքենայի միջից թմրամիջոց են իրացնում։

Օպերլիազորները, ժամանելով նշված հասցե, նկատում են կասկածելի Ford Transit-ը և ստուգում իրականացնելու նպատակով մոտենում են նշված ավտոմեքենային, սակայն վարորդը չի ենթարկվում ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին ու դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում, ու արդեն Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցում  ճողոպրողներ ավտոմեքենան թողնում են, իսկ վարորդն ու ուղևորը դիմում են փախուստի։  Ոստիկանները հետապնդում են նրանց, որի ժամանակ նրանցից մեկը իր մոտից դուրս է նետում դրամապանակ, զենք և պայուսակ, որին հասցնում են բռնել։ Իսկ երկրորդ անձին բռնել չի հաջողվում։  Դեպքի վայրի զննությամբ Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի 21 հասցեի մոտ հայտնաբերվում է 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում լինում է 6 հատ փամփուշտ, իսկ կողքին՝ ևս 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Հայտնաբերվում է նաև կասկածելի 2 փաթեթ, որոնցից մեջի մեջ լցված է լինում 7.88 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված։  Երկրորդ փաթեթի մեջ՝ 2 ստվարաթղթե փաթեթներ, որոնց մեջ հայտնաբերվում է շագանակագույն զանգվածներ, հայտնաբերվոմ է նաև ծալովի դանակ։  Ford մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվում է 1 հատ սև գույնի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ էլ՝ շագանակագույն զանգվածով 3 փաթեթ, ընդհանուր՝ 508 գրամ քաշով։

Էրեբունու ոստիկանները պարզում ու ժամեր անց Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Հ-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

kotayk

Լրահոս