19 Մարտի, 2022
Երեկ` մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցի թիվ 23/5 հասցեի (ժողովրդին հայտնի Սառը ջրեր) դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ հետիոտն, 59-ամյա Ռոբերտ Հ-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ու մինչ փորձել է ահազանգել շտապօգնություն, այդ պահին նշված վայրով անցնելիս են եղել ՀՀ ոստիկանության պարեկայիմն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արմեն Հակոբյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը։

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

kotayk

Լրահոս