5 Սեպտեմբերի, 2021

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:10-ի սահմաններում 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի հետևանքով Վ. Ավետիսյանը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

kotayk

Լրահոս