Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ զոհերի դիերը «ՎԱԶ 2106»-ից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։