7 Մարտի, 2024
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ մեկը՝ Չարենացավանի, մեկն էլ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Պարեկների ասյքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի վայրում  մինչ պարեկների ժամանումը մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին մայրուղում ու ստեղծել արհեստական խցանում. պարեկների ժամանելուց հետո երթևեկությունը կարգավորվեց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս