mnews

1 Օգոստոսի, 2022

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վարդան Մ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է որ հուլիսի 30-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  դռան կախովի փականը բացելու միջոցով մուտք են գործել իր տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Վարդան Մ․-ն հայտնել է նաև, որ սեյֆում եղել են իրեն պատկանող 14 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ։

Վարդան Մ․-ն աշխատում է «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ-ում որպես ավագ մասնագետ։

kotayk

Լրահոս