17 Հուլիսի, 2022

Հուլիսի 17-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա,. ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

 

kotayk

Լրահոս