17 Փետրվարի, 2024

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ն․-ն իր ավարած Kia մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թունելի բետոնե պատնեշին։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել  Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

kotayk

Լրահոս